ՀՀ «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականն ակնկալվում է հունիսի 10-­ին. Մաթիաս Քիսլեր

ՀՀ «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականն ակնկալվում է հունիսի 10­-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Կատարված փոփոխություններին անդրադառնալիս, կարծում եմ, որ մենք պետք է սպասենք Վենետիկի հանձնաժողովի վերջնական զեկույցին: Կարծես, թե հունիս 10-­ին է սպասվում: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում հանձնաժողովի խորհուրդներին պետք է լուրջ վերաբերվել: Մենք զգում ենք, որ ընդդիմության, իշխանության, քաղաքացիական հասարակության միջև անվստահության մթնոլորտ կա: Շատ կարևոր է այդ բացը լրացնելը և փոխադարձ հասկացվածություն ցուցաբերելը»-, ­«Արմենպրես»­-ի հաղորդմամբ ասաց դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս