Բաժիններ՝

Դատավճիռն ուժի մեջ են թողել

Իտալիայի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի նախկին նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյի նկատմամբ կայացված դատավճիռը, զբոսանավ, որը 2012 թվականին ջրասույզ եղավ Ջիլիո կղզու մոտ: Նավաբեկության զոհ դարձավ 32 մարդ, տեղեկացնում է BBC-ն:

Ֆրանչեսկո Սկետինոն, որը մնացել է ազատության մեջ, դատական նիստին ներկա չի եղել: Վերաքննիչ դատարանի վճռից հետո նա առայժմ նույնպես կմնա ազատության մեջ, քանի որ իրավունք ունի վիճարկելու այս դատական ատյանի վճիռը:

Իտալիայում գործող իրավաբանական պրակտիկայի համաձայն՝ մեղադրյալը կարող է բանտ ուղարկվել միայն բոլոր դատական ատյանների, ներառյալ Վերաքննիչ եւ Գերագույն վճռաբեկ դատարանի կողմից գործի քննվելուց հետո:

2015 թվականի փետրվարին դատարանը Սկետինոյին մեղավոր է ճանաչել նավի խորտակման մեջ եւ դատապարտել 16 տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս