Չինացիներին օրենքով պարտադրում են հոգ տանել ծերացած ծնողների մասին
Չինաստանի իշխանությունների քաղաքականությունը, որն ընտանիքին թույլատրում էր ունենալ միայն մեկ երեխա, հանգեցրել է այն բանին, որ երկրում կտրուկ ավելացել է տարեց մարդկանց թիվը: Փորձագետների գնահատումների համաձայն՝ 2050 թվականին ՉԺՀ-ի բնակչության ամենամեծաքանակ խումբը կկազմեն 55-ից մինչեւ 90 տարեկան մարդիկ, տեղեկացնում է BBC-ն:
Բայց նրանցից բնավ ոչ բոլորը կկարողանան կենսաթոշակ ստանալ: Չինաստանի կենսաթոշակային օրենսդրության նորմերով՝ պետական թոշակ կարող են ակնկալել միայն նրանք, ովքեր եղել են պետական ծառայության մեջ, եւ բանվորները: Գյուղական բնակչությունը թոշակ չի ստանում:
Շանհայում իրադրությունն այնքան է լրջացել, որ իշխանությունները որոշել են օրենսդրական կարգով երեխաներին պարտավորեցնել հոգ տանել ծնողների մասին: