Եգիպտացի լրագրողն իր որդու անունը Պուտին է դրել
Կահիրեից եգիպտացի լրագրող եւ թարգմանիչ Մոամեն Մուխթարն իր նորածին որդու անունը Պուտին է դրել: Այդ մասին Մուխթարը հունիսի 1-ին հայտնել է Facebook-ի իր Էջում:
«Փառք աստծո: Աստված ինձ որդի տվեց, նրան կոչում են Պուտին Մուխթար»,-գրել է Մոամենը:
Մուխթար ավագն անվան ընտրությունը բացատրել է նրանով, որ աշխարհում կա հարյուր Վլադիմիր եւ ընդամենը մեկ Պուտին»:
Գրառման մեկնաբանները Մոամենին շնորհավորել են երեխայի ծնվելու կապակցությամբ եւ կատակել, որ այժմ նա կարող Է իրեն համարել Պուտինի հայրը: «Շնորհավորում եմ քեզ, Պուտինի հայր»,-մաղթել է սոցցանցում նրա ծանոթներից մեկը: