Ուորլիքը հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հույս է հայտնել
ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ հունիսին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ անցկացրել ենք կարևոր բանակցություններ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ: Մենք ակնկալում ենք հունիսին նախագահների հանդիպում»,- գրել է Ուորլիքը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հունիսի 2-ին հանդիպելու է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: