Մեքսիկայի մայրաքաղաքում կրկին բնապահպանական տագնապ է հայտարարվել
Մեքսիկայի մայրաքաղաքի իշխանությունները մայիսի 31-ին բնապահպանական տագնապ են հայտարարել օզոնի պարունակության բարձր մակարդակի պատճառով: Այս մասին հայտնել է մեգապոլիսի կառավարությունը: Մեխիկոյի շրջակա միջավայրի հանձնաժողովի տվյալներով՝ քաղաքում օդի որակի ինդեքսը 155 կետի նշագծին է հասել Միգել Իդալգոյի շրջանում, մյուս շրջաններում այն մնում է 150 կետի մակարդակում, ինչը նշանակում է մթնոլորտի շատ վատ որակ:
Վերջին մի քանի ամսում Մեխիկոյում պարբերաբար բնապահպանական տագնապ է հայտարարվում, վերջին անգամ՝ մայիսի 27-ին:
Տագնապի հայտարարման պատճառով հունիսի 1-ին վերստին կմտցվեն անձնական ավտոտրանսպորտի օգտագործման լրացուցիչ սահմանափակումներ: Փողոցներ չեն կարող դուրս գալ այն ավտոմոբիլները, որոնց համարանիշերը վերջանում են 3,4,9 եւ 0 թվերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: