Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 2-3-ը առանձին շրջաններում, հունիսի 4-6-ը‵ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 2-6-ը` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 18-23 մ/վ արագությամբ:
Երևանի հունիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.80C (1990 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.40C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.70C