Ձերբակալված սպաները վերադասներին անուններ չեն հայտնել. «Հրապարակ»
ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններն այնքան հազվադեպ են պատահում, համենայնդեպս, հանրությունն այնքան քիչ են նման լուրեր ստանում, որ վերջերս տեղեկանալով պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի, ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի, կապի գորշերի պետ Կոմիտաս Մուրադյանի պաշտոնանկության մասին, էյֆորիայի մեջ ընկավ։ Այս անգամ էլ, լսելով, որ ձերբակալված են սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը, գնդապետներ Մհեր Պապյանն ու Արմեն Մարգարյանը, թեթեւ հոգոց հանեցինք, մտածելով՝ վերջապես ՊՆ կոռուպցիոն որջը բա ցահայտվում է։
Մեր տեղեկություններով, նոր ձերբակալվածները կասկածվում են չարաշահումների մեջ։ Նրանք փաստաբաններ ներգրավելու խնդրանքով են դիմել։ Մինչ այս պահը ցուցմունք չեն տվել եւ նոր անուններ չեն հայտնել։ Դժվար է գուշակել, թե արդյոք Միրզա բեկյան-Մուրադյան-Կարապետյան եռյակն առնչվէղ է նրանց գործողություններին։ Թեեւ ակնհայտ է, որ նրանց եւ ձերբակալվածների գործառույթներն առնչվում են նյութատեխնիկական հարցերին եւ մատակարարումներին։ Կոմիտաս Մուրադյանն ու Ալիկ Միրզաբեկյա նը պատասխանատու էին նյութատեխնիկական ապահովման եւ ավտոմատացված համակարգերի համար, այդ թվում՝ Մելսիկ Չիլին գարյանի եւ Արմեն Մարգարյանի ղեկավարած վարչությունների, նաեւ Դավիթ Աբրահամյանի ավտոծառայության աշխատանքի համար, իսկ Արշակ Կարապետյանը ղեկավարում էր հետախուզության վարչությունը, որին միջոցներ է ապահովել գնդապետ Մհեր Պապյանը։ Չի բացառվում, որ վերադասների անուններն այդպես էլ չհնչեն քննության ընթացքում, ինչպես մեզ մոտ հաճախ է պատահում։
Կոմիտաս Մուրադյանի անունը դեռ անցյալ տարի հիշատակվեց ՊՆ մատակարար Աշոտ Սարգսյա նի գործում, որին մեղադրեցին մոտ 500 հազար դոլար յուրացնելու մեջ։ ՊՆ օպերատիվ կառավարման կենտրոնի համար բերված տեսակոնֆե րանսների տեխնիկան շուկայականից բարձր գնով էր ձեւակերպվել, իսկ Մուրադյանը նպաստել էր, որ տենդերը շահի Սարգսյանի ընկերությունը։ Ալիկ Միրզաբեկյանը դեռ 2012 թվականին հանրության տեսադաշտում հայտնվեց ոստիկանության զորլքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի (մականունը՝ «Գել») տեղակալ Վանիկ Մանուկյանի դատական գործում։ Մի ամբողջ զինանոց էր վաճառվել՝ փամփուշտներ, հրթիռային համալիրի երկու կայանք, ՀՀ ՈԶ հաշվեկշռից դուրս գրված «ԲՏՌ-152» եւ «ԲՏՌ-60ՊԲ» տեսակի զրահամեքենաների իրաններ, ռազմամթերք հանդիսացող «ՊԳ-7» մոդելի 88 արկ եւ այլն։ ՊՆ պաշտոնյաների բազմաթիվ անուններ կային այս գործում, որոնք առնչվել էին զենք-զինամթերքի ապօրինի վաճառքի գործարքներին, Օհանյանի տեղակալ Ալիկ Միրզա բեկյանինը՝ այդ թվում։ Բայց դատարանը մաքրեց նրանց։ Պատասխան տվեց միայն ՈԶ հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանը, որին դատեցին արագացված կարգով։
Այսօր էլ գեներալները չեն պատժվում։ Միրզաբեկյանին եւ մյուսներին գործից ազատելուց հետո նույնիսկ չիմացանք, թե արդյոք քննվում են նրանց գործերը, թե՝ ազատման դիմումով ամեն ինչ ավարտվեց։ Միայն միամիտը կամ նա, ով միայն Հ1 է նայում ու դուրս չի գալիս տնից, կարող է հավատալ, որ ձերբակալված վարչության պետերը, միջին պաշտոնյաները վերադասների անուններ կտան։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: