Բաժիններ՝

Փարիզում անձրևների պատճառով Սենում ջրի մակարդակը բարձրացել է ավելի քան չորս մետրով

Վերջին օրերի տեղատարափ անձրեւները հանգեցրել են Փարիզի սահմաններում 4,15 մետրով Սենի ջրի մակարդակի բարձրացման: Այս մասին հայտնել է քաղաքի օդերեւութաբանական ծառայությունը:

Սպասվում է, որ արդեն առաջիկա ժամերին կդադարեցվի կցանավերի եւ զբոսանավերի երթեւեկությունը գետի փարիզյան մասով: Դա պետք է արվի, երբ ջուրը մոտենա 4,3 մետրի նշագծին:

Աջ ափին արդեն ջրածածկ է եղել Պոմպիդուի առափնյակը, որը կարեւոր դեր Է խաղում քաղաքի ավտոմոբիլային երթեւեկության հարցում: Ջրի տակ է անցել նաեւ Օրսեի առափնյակի ստորին մասը, որը գտնվում Է արտաքին գործերի նախարարության եւ Էյֆելյան աշտարակի միջեւ:

Սպասվում է, որ արդեն հունիսի 1-ի երեկոյան Սենում ջուրը կհասնի 5 մետրի նշագծին, իսկ գիշերը կգերազանցի այն: Փարիզի համար ռեկորդային Է 1910 թվականի հեղեղման մակարդակը, երբ ջուրը բարձրացել Էր 8,5 մետրով՝ ողողելով Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածքի քառորդ մասը:

Այդ ժամանակ հեղեղումը շարունակվել է ավելի քան մեկ ամիս:
Սպասվում Է, որ հունիսի 2-ին անձրեւները Ֆրանսիայի ամբողջ հյուսիսային եւ կենտրոնական մասում կվերսկսվեն: Եղանակը հնարավոր է լավանա միայն հունիսի 4-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս