Քլինթոնը ցանկանում է միավորվել Սանդերսի հետ՝ ընդդեմ Թրամփի
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Հիլարի Քլինթոնն անհրաժեշտ է համարում միավորել ուժերը կուսակից մրցակցի՝ սենատոր Բեռնի Սանդերսի հետ: Այդ մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:
Քլինթոնի խոսքով՝ իր եւ Սանդերսի ընտրական շտաբների ներկայացուցիչներն «արդեն փոխգործակցում ենե այդ հարցի շուրջ: Ամենայն հավանականությամբ, այդ շփումները կակտիվանան ԱՄՆ-ի վեց նահանգներում նախնական ընտրություններից հետո, որոնք պլանավորված են հունիսի 7-ին:
«Ես որոշակիորեն ամեն ինչ կանեմ Դեմոկրատական կուսակցությունը միավորելու համար: Մեր ընտրական շտաբներն արդեն կապվում են միմյանց հետ, եւ մենք կշարունակենք դա անելե,- հայտարարել է Քլինթոնը:
Նախկին պետքարտուղարը նաեւ ընդգծել է, որ ինքն ու Սանդերսը պատրաստվում են «ամեն ինչ անելե, որպեսզի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը «չկարողանա հայտնվել Սպիտակ տանըե, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP