Բաժիններ՝

Պիռլոն մարզչի հետ որոշել է, որ չի խաղա Եվրո-2016-ում

«Նյու-Յորք Սիթիի» կիսապաշտպան Անդրեա Պիռլոն լրագրողների հետ զրույցում նշել է, որ անակնկալի չի եկել՝ իմանալով, որ ընդգրկված չէ Եվրո-2016-ի հայտացուցակում:

Պիռլոն նշել է, որ խոսել է մարզչի հետ և հասկացել է իրավիճակը:

«Ամբողջ մրցաշրջանի ընթացքում ես կապ եմ պահել մարզչի հետ, միասին ենք որոշել, որ ավելի լավ է՝ չխաղամ: Միայն մարզիչը կարող է որոշել, թե ինչն ավելի լավ կլինի հավաքականի համար, սա միակ ճիշտ որոշումն է:

Ես հույս ունեմ, որ մենք կհաղթենք Եվրո-2016-ը: Մենք ունենք լավ հնարավորություն»,- նշել է Պիռլոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս