Շեքսպիրի երկերի ժողովածունները 3,6 մլն դոլարով վաճառվել են աճուրդում

Christie’s-ի աճուրդում գրեթե 3,6 միլիոն դոլարով վաճառվել են Ուիլյամ Շեքսպիրի երկերի ժողովածուների՝ բացառիկ առաջին հրատարակությունները: Այս մասին ասված է  աճուրդային տան կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Աճուրդն անցկացվել է Շեքսպիրի մահվան օրվա 400-րդ տարելիցի առթիվ: Երկերի առաջին եւ ամենահազվագյուտ ժողովածուն թվագրված է 1623 թվականով եւ ներառում է 36 պիես, դրանցից 18-ը նախկինում չեն հրատարակվել:

Նախապես հրատարակությունը գնահատել էին 1,1-1,7 միլիոն դոլար, իսկ այն վաճառվել է 2,7 միլիոն դոլարով: Մյուս երեք ֆոլիանտները լույս են տեսել 1632, 1664 և 1685 թվականներին: Դրանք աճուրդով վաճառվել են համապատասխանաբար 281,6 հազար, 524,9 հազար եւ 68,8 հազար դոլարով:

Ինչպես գրել է The Daily Mail թերթը, բոլոր լոտերն էլ գնել է ամերիկացի մի հավաքորդ, որի անունը չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս