Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել Թուրքիային չսպառնալ Եվրամիությանը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հրաժարվել Եվրամիությանը բարձրագոչ հայտարարություններով վախեցնելուց՝ վիզային ազատականացման ռեժիմի բանակցություններում ցանկալի արդյունք գրանցելու նպատակով:

«Ինչ վերաբերում է մասնավորապես հակաահաբեկչական օրենսդրության պահանջին, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կկատարի իր պարտավորությունները: Սպառնալիքն օգտագործման համար լավագույն գործիքը չէ: Յուրաքանչյուրը պետք է հրաժարվի դրա կիրառումից, քանի որ այն չի բերի ոչ մի ազդեցություն»,- ասել է Յունկերը Ճապոնիայում՝ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովից առաջ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր ԵՄ-ին դուրս գալ միգրացիոն համաձայնագրից, եթե Եվրամիությունը իր քաղաքացիներին վիզային ազատականացում չտրամադրի:

Էրդողանը նաև հայտարարել էր, որ Թուրքիան չի վերանայելու իր հակաահաբեկչական օրենսդրությունը՝ ԵՄ-ին մեղադրելով երկերեսանիության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս