Բաժիններ՝

«Կոնսենսուսը դեռևս չի կայացել». Դավիթ Հարությունյանը՝ ընտրական օրենսգրքի նախագծի մասին

«Կոնսենսուսը, այո, ցավոք սրտի, դեռևս չի կայացել,սակայն դա չի նշանակում, որ ճանապարհները բոլոր փակ են,  որևէ քննարկման տեղ չի մնացել. կարծում եմ՝ դեռ շատ անելիքներ ունենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ խոսելով ընտրական օրենսգրքի մասին:

Հարցին, թե երրորդ ընթերցումից հետո դեռ կլինե՞ն «4+4+4» ֆորմատով քննարկումները, Դ. Հարությունյանը պատասխանեց, որ չգիտի՝ ինչ ֆորմատով, բայց քննարկումները ընդդիմադիր գործիչների հետ կան և շարունակվելու են:

Լրագրողի ճշտող հարցին, թե կարելի՞ է ասել, որ երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենսգիրքը մեր նոր ընտրական օրենսգիրքն է, թե՞ դեռ փոփոխություններ կլինեն, Դ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Այո, կարելի է ասել, բայց դեռ խմբագրական  աշխատանքներ կլինեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս