Բաժիններ՝

Չինաստանում հեղեղումներից վնաս է կրել ավելի քան կես միլիոն մարդ

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով մահացել է ութ մարդ, չորսը համարվում են անհետ կորած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Տեղական իշխանությունների հաղորդել են, որ 557 հազար մարդ նյութական վնաս է կրել, շուրջ 55 հազար մարդ տարհանվել է: Հեղեղումների տարածքներում վնասվել են ավտոճանապարհներն ու կապերը, խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Բնական աղետից կրած վնասը, իշխանությունների հաշվարկով, կազմել է 152 մլն 7 հազար ԱՄՆ դոլար:

Արտակարգ ծառայություները բերվել են պատրաստության բարձր մակարդակի, քանի որ կա սողանքների հավանականություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս