Բաժիններ՝

Վերականգնեք մազերի որակն ու խթանեք դրանց աճը

Հաճախ օգտագործելով վարսահարդարիչներ, հարթեցնող այլ սարքեր, գանգրացնող մուսեր, վնասում ենք մազերը:

Բարեբախտաբար, գոյություն ունի բնական շամպուն, որը կօգնի վերականգնել մազերի որակը, փայլն ու անմիջապես բուժել դրանք:

Շամպունը, որի մասին կխոսենք, իր մեջ ներառում է գերչակի յուղ, պանթենոլ, եղինջ:

Եղինջը մազարմատների և գլխամաշկի բուժման ամենաարդյունավետ բույսերից մեկն է: Այն խթանում է արյան հոսքը դեպի գլխամաշկ՝ այսպիսով արագացնելով մազերի աճը:

Գերչակի յուղը հարուստ է վիտամին E-ով և ռիցինոլեիկ թթուներով, որոնք խթանում են մազերի աճը: Բացի այդ, գերչակի յուղն ունի հակաբակտերիալ և հակասնկային նշանակություն. այն կանխարգելում է թեփի առաջացումը:

Պանթենոլը կամ վիտամին B5-ը խթանում է գլխամաշկի առողջությունն ու արագացնում է մազերի վերականգնման պրոցեսը:

Շամպունի բաղադրատոմսը

  • 750 մլ եղինջից շամպուն
  • 2 սրվակ վիտամին B
  • 30 մլ A և D վիտամինների խառնուրդ
  • 50 մլ գերչակի յուղ
  • 100 մլ պանթենոլի լուծույթ
  • 30 մլ եղինջի յուղի կաթիլներ

1 լիտրանոց շշի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները: Շիշը թափահարեք, որպեսզի ամբողջը լավ խառնվի: Ստացված խառնուրդը քսեք գլխամաշկին և մազերին, զգուշորեն մերսեք: Թողեք մնա մի քանի րոպե և լվացեք մազերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս