Վաղը Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/ETM-1.jpg)
Մայիսի 20-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: