ԼՂՀ ՊԲ կայքի այցելություններն աճել են 43 անգամ
Ինչպես և կարելի է սպասել, ապրիլյան պատերազմի հետևանքով հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների այցելությունների թիվը կտրուկ աճել է։
SimilarWeb ռեսուրսն արդեն ամփոփել է կայքերի այցելությունների ապրիլ ամսվա վիճակագրությունը։ Ընդհանուր առմամբ, ամենից շատ այցելված հայկական 40 լրատվական կայքեր միասին ապրիլ ամսին ունեցել են 100 մլն 358.3 հազար այցելություն։ Այս նույն 40 կայքերը մարտին ունեցել են 56.4 մլն այցելություն։
Այսինքն, հայկական լրատվական կայքերի այցելությունների թիվը ապրիլին ավելացել է 43.9 միլիոնով կամ մոտավորապես 78%-ով։ Կան կայքեր, որոնց այցելությունների քանակը բազմապատկվել է։
Լրատվականներից բացի՝ ապրիլին շեշտակի աճել են նաև ՀՀ ՊՆ կայքի (mil.am) և ԼՂՀ ՊԲ կայքի այցելությունները (համապատասխանաբար, 10 անգամ և 43 անգամ)։ Ադրբեջանական կայքերի դեպքում նույնպես աճ կա, սակայն ոչ այնքան, որքան հայկական լրատվականների դեպքում։ Մեր դիտարկած 30 ադրբեջանական կայքերի այցելությունների ընդհանուր թիվն աճել է շուրջ 40%-ով։
Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում