Բաժիններ՝

Տեխասում ավտոբուս է վթարի ենթարկվել, կան բազմաթիվ զոհեր

Նվազագույնը 8 մարդ է մահացել և ավելի քան 40 մարդ տուժել է ԱՄՆ Տեխաս նահանգում՝ Մեքսիկայի հետ սահմանից ոչ հեռու, ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով:

Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը մայրուղում, և Ռիո Գրանդե հովտից Իգլ-Պասս քաղաք ուղևորվող ավտոբուսը կողաշրջվել է, հայտնում է korrespondent.net-ը:

7 ուղևոր մահացել է տեղում, ևս 1-ը՝ հիվանդանոցում:  Ավտոբուսի վարորդը ողջ է մնացել:

ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտարարել է, որ իր մասնագետներին ուղարկել է ողբերգության վայր՝ պարզելու ՃՏՊ-ի պատճառը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031