ԴԱԻՇ-ը Սիրիայի արևելքում հիվանդանոց է գրավել
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները մի քանի ժամով Սիրիայի արևելքում՝ Դեյր-էզ-Զուր քաղաքում, հիվանդանոց են գրավել, հայտնում է korrespondent.net-ը:
Ակտիվիստների տվյալով՝ մարտերում սպանվել է Սիրիայի կառավարական բանակի շուրջ 35 զինյալ և ԴԱԻՇ-ի ավելի քան 20 ահաբեկիչ:
Բժշկական անձնակազմից մի քանի աշխատակից պատանդ է վերցվել: Մեծ Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների հարցով սիրիական կենտրոնը հայտնել է, որ թեժ մարտերից հետո կառավարական բանակը վերականգնել է հսկողությունը հիվանդանոցի նկատմամբ, սակայն պատանդ վերցված մարդկանց ճակատագիրն անհայտ է: