Բաժիններ՝

«Ջաբհաթ ալ-Նուսրայի» զինյալները գնդակոծել են Հալեպի օդանավակայանն ու թաղամասերը

«Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները երեկ ուշ երեկոյան կրակի տակ են վերցրել Հալեպում գտնվող օդանավակայանն ու թաղամասերը:

«Ջաբհաթ ալ-Նուսրայի» զինյալները ականանետից կրակի տակ են վերցրել Ազ-Զագրա, Սալահ ադ-Դին թաղամասերը ու Հալեպ քաղաքում գտնվող «Էն-Նայրաբ» օդանավակայանը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ահաբեկչական խմբավորման զինյալները շարունակում են ռազմական գործողությունները, որոնք ուղղված են «լռության ռեժիմի» խախտման դեմ:

Նշվում է, որ զոհվել 7 մարդ, վիրավորվել է 12 խաղաղ բնակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս