Ստոկհոլմի երկնքում «Ղարաբաղը սիրում է Իվետային» պաստառով օդանավ է պտտվել
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի երկնքում «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչից չիք առաջ Karabakh love Iveta («Ղարաբաղը սիրում է Իվետային») գրությամբ պաստառով օդանավ է պտտվել երկնքում:
Օդանավը պտտվել է «Գլոբեն-արենայի»՝ «Եվրատեսիլի» եզրափակիչի բեմի մոտակայքում, հաղորդում է Life-ը:
Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչի ժամանակ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը պարզել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը, ինչը Եվրոպական հեռարձակողների միությունը որակել էր որպես խախտում: