Բաժիններ՝

Բրիտանիայի Լորդերի պալատը միգրացիոն ճգնաժամի պատճառով քննադատել է ԵՄ-ին

Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի ԵՄ-ի հետ հարցերով հանձնաժողովը քննադատության է ենթարկել մաքսանենգների դեմ պայքարի Եվրամիության օպերացիան:

Մաքսանենգները մեծ գումարներ են աշխատում ներգաղթյալներին Միջերկրական ծովով Եվրոպա տեղափոխելով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Խոսքն այսպես կոչված «Սոֆյա օպերացիայի» մասին է, որը նախաձեռնել էր Եվրամիությունը 2015թ. փախստականներին տեղափոխող նավերի աղետներից հետո, որոնք փորձում էին Լիբիայից հասնել Իտալիա:

ԵՄ առափնյա ծառայությունների նավերը իրավունք էին ստացել կանգնեցնել, խուզարկել նավերը, որոնք կասկածվում էին մարդկանց մաքսանենգության մեջ:

Հանձնաժողովի զեկույցում եզրակացություն է արվում, որ ԵՄ նավերը իսկապես փրկում են հազարավոր ներգաղթյալներին, սակայն, միևնույն ժամանակ, չեն իրականացնում իրենց առաջ դրված խնդիրները՝ չեն խոչընդոտում մաքսանենգների գործունեությունը:

Այդ տվյալների համաձայն՝ կալանավորվում են միայն մարդկանց անօրինական տեղափոխությունը իրականացնողները, այլ ոչ թե այդ բիզնեսի կազմակերպիչները:

Օպերացիայի ձախողման մյուս պատճառը, ըստ զեկույցի հեղինակների, այն է, որ ԵՄ նավերը գործում են միջազգային ջրերում, այլ ոչ թե Լիբիայի ափերի մոտ, ինչպես ի սկզբանե որոշվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս