Բաժիններ՝

Հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած ևս մեկ ծանր վիրավոր զինծառայողի մասին

razm.info. Այսօր` մայիսի 12-ին, հայտնի է դարձել, որ ապրիլի 2-5-ի մարտերում գլխի շրջանում ծանր վիրավորվել և շուրջ 40 օր կոմայի մեջ է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, տանկիստ Ռազի Ջավադովը (Razi Cavadov), ով կորցրել է մեկ աչքը, ինչպես նաև ուղեղի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին մայիսի 11-ին հայտնել է ադրբեջանցի լրագրող Ագիլ Ասլանը (Aqil Aslan), սակայն դեռևս որևէ պետական լրատմավիջոց ծանր վիրավոր զինծառայողի մասին տեղեկություն չի հրապարակել:

Նշվում է, որ ներկայումս զինծառայողը Բաքվի գլխավոր հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն վիճակը շարունակում է ծանր գնահատվել:

Գլխին ստացած հրազենային վնասվածքից «Ռեմբո» մականունով զինծառայողը կորցրել է մեկ աչքը, ինչպես նաև լրջորեն վնասվել է ուղեղը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս