Կաննի կինոփառատոնի բացման արարողության աստղերը՝ կարմիր գորգի վրա
Կաննում տեղի է ունեցել 96-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը: Միջոցառմանը ավանդաբար մասնակցել են համաշխարհային կինոյի առաջատար աստղերը, հայտնում է Telegraph-ը:
Այս տարի միջոցառման հյուրեր են դարձել Քրիստեն Ստյուարտը, Բլեյք Լայվլին, Վանեսա Պարադին, Վուդի Ալենը, Ջեսսի Այզենբերգը, Կիրսթեն Դանսթը, Քորի Սթոլն ու այլ աստղեր:
Կաննի կինոփառատոնի բացումը նշանավորվել է ռեժիսոր Վուդի Ալենի «Գեղեցիկ մարդիկ» (Café Society) ֆիլմի պրեմիերայով, որտեղ նկարահանվել են Ջեսի Այզենբերգն ու Կիրստեն Ստյուարտը:
Փառատոնը կտևի մինչև մայիսի 22-ը: Այս տարի կինոփառատոնի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու» համար կպայքարեն Պեդրո Ալմոդովարի «Ջուլիետտա», Քսավիե Դոլանի «Սա ընդամենը աշխարհի վերջն է», Ջիմ Ջարմուշի «Պատերսոն», Շոն Փոնի «Վերջին դեմքը» ֆիլմերը: