Բաժիններ՝

Լոնդոնում կստեղծվի աշխարհում առաջին Միջազգային հակակոռուպցիոն կենտրոնը

Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան «Ինտերպոլի» հետ համատեղ կստեղծեն աշխարհում առաջին հակակոռուպցիոն կենտրոնը, որի կենտրոնակայանը գտնվելու է Լոնդոնում: Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կենտրոնի ստեղծման մասին, համաձայն հաղորդագրության, հայտարարվելու է Լոնդոնում կայանալիք հակակոռուպցիոն գագաթաժողովի ժամանակ:

«Փորձագետները, ներառյալ Հանցավորության դեմ պայքարի Ազգային գործակալության ներկայացուցիչները, կապահովեն միջազգային կոորդինացիան և աջակցությունը, որպեսզի օգնեն իրավապահ գերատեսչություններին ու դատախազություններին համագործակցել՝ անտեսելով սահմանները, որպեսզի հետաքննեն ու պատժեն կոռուպցիոն էլիտային ու հայտնաբերեն գողացված ակտիվները»,- ասվում է փաստաթղթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս