Բաժիններ՝

Որովայնի համառ ճարպերից ազատվելու 3 կանոն

Որովայնի ճարպն ամենահամառն է: Մի կողմից՝ ներքին օրգանների համար պաշտպանիչ շերտ է, մյուս կողմից՝ այն կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել: Որովայնի ճարպը պարունակում է այնպիսի ճարպեր, որոնք խթանում են սթրեսի հորմոնի առաջացումը:

Ի՞նչ անել, որ ավելի արագ ազատվեք որովայնի ճարպերից:

1. Անընդհատ շարժվեք: Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն շարժվելուց արդյունավետ բան չկա: Սկսած արագ քայլքից՝ մինչև վազքը, հրաշալի է որովայնի ճարպերն այրելու համար: Հարցն այն է, որ, երբ բարձրացնում եք սրտի աշխատանքը, օրգանիզմը սկսում է ավելի շատ ճարպեր այրել՝ այսպիսով մաքրելով օրգանիզմում կուտակված ճարպերը:

2. Շատ պրոտեին պարունակող սնունդ կերեք: Երկրորդ ամենակարևոր պայմանը ճիշտ սնդակարգն է:  Այսպիսով, երբ խոսք է գնում ավելորդ ճարպերից ազատվելու մասին, պրոտեինն այն է, ինչ ձեզ պետք է: Սա չի նշանակում, որ պետք է միայն պրոտեինով հարուստ սնունդ օգտագործել, այլ անհրաժեշտ է պարզապես բարձրացնել պրոտեինի քանակը:

3. Ճիշտ հանգիստ:  2010 թվականին արված հետազոտություններից մեկը փաստում է, որ 8 ժամ քնելն արագացնում է որովայնի ճարպերից ազատվելու գործընթացը: Այսինքն, եթե օրական 5 ժամ եք քնում, ապա բարձրացնում եք ճարպերը կուտակելու հավանականությունը: Ճիշտ հանգստանալը կօգնի ազատվել ավելորդ ճարպերից, բացի այդ, ամբողջ օրվա ընթացքում էներգիայով լի կզգաք ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս