Բաժիններ՝

«Տավուշի մարզում այս պահին հանգիստ իրավիճակ է, ոչ մի կուտակում էլ չկա». Տավուշի մարզպետ

168.am-ը տեղեկություններ ուներ, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմը սպառազինություն է կուտակում: Կապ հաստատեցինք Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ, ով հերքեց այս տեղեկատվությունը. «Տավուշի մարզում այս պահին հանգիստ իրավիճակ է, ոչ մի կուտակում էլ չկա»:

Դիտարկմանը՝ մեր տեղեկություններով՝ հակառակորդը սպառազինություն է կուտակում սահմանին, նա այսպես արձագանքեց. «Ինձ հարցնում եք, ասում եմ՝ ոչ մի կուտակում էլ չկա»: Ճշտող հարցին՝ խաղաղ վիճա՞կ է սահմանին, նա պատասխանեց. «Այո՛, այո՛»: Իսկ այս գիշերվա կրակոցների մասով նշեց, որ բնակավայրերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել. «Իսկ դիրքային անկանոն կրակոցներ միշտ էլ լինում են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս