Բաժիններ՝

«Չեմ կարող վայելել մնացածը, եթե, օրինակ, իմ մազերը, կամ շրթներկը իդեալական չէ». Իվետա Մուկուչյան

«Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը խոստովանել է, որ կատարելապաշտ է: Այս մասին երգչուհին նշել է wiwibloggs.com կայքին տված հարցազրույցում: «Ես կատարելապաշտ եմ, և նույնիսկ եթե մի մանրուք կատարյալ չէ, ես կենտրոնանում եմ դրա վրա, քանի որ չեմ կարող վայելել մնացածը, եթե, օրինակ, իմ մազերը, կամ շրթներկը իդեալական չէ։ Եվ փոքր բաների վրա աշխատելն է հիասքանչ ելույթ ունենալու գրավականը»,-նշել է Մուկուչյանը:

«Եվրատեսիլ- 2016»-ի հայ պատվիրակը պատմել է երգի ընտրության, տեսահոլովակի նկարահանումների մասին։ Իվետան նշել է, որ պետք է ցնցող ելույթ ունենա, իսկ մնացածն արդեն իր ձեռքերում չէ։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս