«Հայաստանցիները պետք է գիտակցեն, որ ուշ թե շուտ մենք կկարողանանք բացահայտել նմանատիպ դեպքերը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարի Հայաստանում ԵՄ գրասենյակի բողոքի հիման վրա ՀՀ իրավապահները դրամաշնորհային միջոցները հափշտակելու դեպք բացահայտեցին: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկուց «Ժողվուրդ»-ը փորձեց պարզել, թե այդ միջադեպն ինչպես կազդի Հայաստանին դրամաշնորհներ տրամադրելու գործընթացների վրա, ի պատասխան՝ դեսպանն ասաց. «Այժմ ամեն ինչ Հայաստանի պատկան մարմինների ձեռքերում է: Մեր ընթացակարգերը թափանցիկ են, հայտադիմումների ընդունման գործընթացն արդար է, իսկ մրցակցության կանոնները՝ հաջողված: Մեր կամքից անկախ միշտ էլ կհանդիպենք թաքնված եւ վատ մտադրություններ ունեցող մարդկանց: Հույս ունեմ, որ այս դեպքերի հրապարակայնությունը հետ կպահի այն մարդկանց, ովքեր ազնիվ մտադրություններով չեն դիմում ԵՄ դրամաշնորհային ծրագրերին, սակայն մենք չենք կարող բացառել նման իրավիճակներն ապագայում: Պարզապես հայաստանցիները, ներառյալ ոչ կառավարական կազմակերպությունները, պետք է գիտակցեն, որ ուշ թե շուտ մենք կկարողանանք բացահայտել նմանատիպ դեպքերը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարոմ:

 

Տեսանյութեր

Լրահոս