Բաժիններ՝

Լոնդոնի պատմության մեջ առաջին անգամ մուսուլմանն ընտրվել է քաղաքապետ՝ հաղթելով բրիտանացի միլիարդատիրոջը

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետ է ընտրվել մուսուլմանը՝ Լեյբորիստական կուսակցությունից Լոնդոնի քաղաքապետի թեկնածու Սադիկ Խանը, հայտնում է BBC-ն:

Սադիկ Խանի ծնողները Բրիտանիա են ներգաղթել Պակիստանից անցած դարի 60-ականներին: Նա մուսուլման ծնողների 8 երեխաներից մեկն է:

Հաղորդվում է, որ Խանը առաջ է անցել իր գլխավոր մրցակցից՝ պահպանողական, միլիարդատեր Զակ Գոլդսմիթից: Խանը ստացել է ընտրողների 44 տոկոսի աջակցությունը, Գոլդսմիթը՝ 35 տոկոսի: 2dvdvd_640x420

Ինչպես հաղորդվում է, Խանը գլխավորել է ընտրացուցակը քվեաթերթիկների 98.7 տոկոսի հաշվարկից հետո:

Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Կորբինը շտապել է շնորհավորել Խանին՝ նրա արդյունքն անվանելով «ֆանտաստիկ»:

Պաշտոնապես ընտրությունների արդյունքները կհայտարարվեն ձայների երկրորդ հաշվարկից հետո, որը դեռ շարունակվում է:

Հիշեցնենք, որ Լոնդոնի քաղաքապետի աթոռը 8 տարի շարունակ զբաղեցնում էր Պահպանողական կուսակցությունից էպատաժային Բորիս Ջոնսոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս