ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե դաշինքը չի հրաժարվի միջուկային զենքից
«ՆԱՏՕ-ի երկրները չեն ցանկանում հակամարտություն կամ նոր Սառը պատերազմ Ռուսաստանի հետ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք չենք ցանկանում սպառազինությունների մրցավազք»,- ասել է Ստոլտենբերգը գերմանական Welt պարբերականին տված հարցազրույցում՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսություն շարունակելու համար պետք է լինեն «վճռական, խելամիտ ու ուժեղ»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք նա տեսնում է Ռուսաստանի նկատմամբ դաշինքի միջուկային ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտություն, Ստոլտենբերգը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ն «այսօր հեռու է միջուկային զենք կիրառելուց, քան երբևէ, սակայն քանի դեռ այն կա, ՆԱՏՕ-ն կմնա միջուկային դաշինք»: