Նյու Յորքի բնակիչը գերազանցել է համաշխարհային ռեկորդը՝ 22 չիլի-պղպեղ ուտելով մեկ րոպեում
Նյու Յորքի բնակիչ Ուեյն Ալժենիոն գերազանցել է մեկ րոպեում չիլի պղպեղ ուտելու ռեկորդը: Ծնունդով Ճամայկայից Ալժենիոն կերել է 22 կծու պտուղ, որոնք պարունակում են 1,5 միլիոն միավոր ըստ Սքովիլի կծվության սանդղակի:
Ալժենիոյի ռեկորդը կգրանցեն Գինեսի ռեկորդների գրքում: Տղամարդը հայտարարել է, որ պատրաստ չէ կրկնելու փորձը:
«Գերազանց էր, ուղղակի գլխիս խփեց: Ես երբեք չեմ համաձարկվի դա նորից անել»,- ասել է Ալժենիոն: