Բաժիններ՝

1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2015 թվականին նվազել է 348 դոլարով

2015 թվականի ՀՀ համախառն ներքին արդյունքի ծավալը վերանայված տվյալներով կազմել է 5 տրիլիոն 32 մլրդ 89 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

2014 թվականի համեմատ ՀՆԱ աճի իրական ինդեքսը 3% է։

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2016 թվականին կազմել է 1 674 795 դրամ՝ 2014 թվականի 1 602 172-ի դիմաց։  Սակայն դրամի արժեզրկման արդյունքում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ նվազել է 348 դոլարով։

Ըստ ԱՎԾ հաշվարկի, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 2014 թվականին 3852 դոլար էր, իսկ 2015 թվականին՝ 3504 դոլար։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս