Բաժիններ՝

Վիրավոր զինծառայող Ռուբեն Առաքելյանի վիճակի դրական փոփոխության մասին խոսելը դեռ վաղ է

Զինծառայող Ռուբեն Առաքելյանը, ով քառօրյա պատերազմի ժամանակ վնասվածք էր ստացել, այժմ գտնվում է կայուն ծանր վիճակում, և դեռևս հայտնի չէ, թե երբ դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքի վարիչ Միքայել Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Առաքելյանը վիրավորվել էր Թալիշում: Մ. Մելքումյանը դժվարացավ ասել, թե երբ դրական փոփոխություն կարձանագրվի զինվորի մոտ, քանի որ վնասված է ողնուղեղը: Բժիշկը նշեց, որ դեռ հստակ չէ՝ երբ նա կարող է դուրս գրվել, իսկ առաջխաղացման մասին խոսելու համար դեռ բավական ժամանակ պետք է անցնի:

Հիշեցնենք, որ փամփուշտն անցել էր կոկորդի միջով, որի հետևանքով՝ Ռուբենի վերջույթներն ամբողջությամբ կամ մասնակիորեն անզգայացած են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս