ԼՂ-ում հակամարտության սրացումը չի նվազում. Բորդյուժա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սրացումը չի նվազում:
«Մնում է այսպես կոչված սառեցված հակամարտությունների էսկալացիայի հավանականությունը: Վերջին շրջանում՝ կտրուկ: Ու, ցավոք, չի նվազում նաև Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սրացումը»,- հայտարարել է Բորդյուժան Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի ժամանակ, տեղեկացնում է TASS-ը: