Շտայնմայերը ողջունել է ՌԴ-ՆԱՏՕ խորհրդատվությունների վերսկսումը
ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի ներկայացուցիչը՝ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ողջունել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում խորհրդատվությունների վերսկսումը, կոչ է արել աջակցել երկխոսությանն ու խուսափել հակամարտություններից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Լավ է, որ այսօր՝ գրեթե երկու տարի անց, կայացել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի առաջին նիստը: Ես հանդես էի գալիս այն բանի օգտին, որպեսզի Ուկրաինայում էսկալացիայի դժվարին պահերին Ռուսաստանի հետ բանակցային թելերը չկտրվեն»,- ասել է Շտայնմայերը:
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում մեկնարկել է 2 տարվա մեջ առաջին անգամ անցկացվող Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որն հրավիրվել է դեսպանների մակարդակով։
Այն հրավիրվել է ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ և անցկացվում է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի նախագահությամբ: Նիստում Ռուսաստանը ներկայացնում է ՆԱՏՕ-ին առնթեր մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն: