Ավստրիայի նախագահը կասկածում է Թուրքիայի հետ ԵՄ-ի համաձայնագրի արդյունավետությանը
Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը կասկած է հայտնել, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագիրը փախստականների հոսքի կարգավորման վերաբերյալ, կտա տեսանելի արդյունքներ: Այս մասին հայտնում է Trend-ը:
Ինչպես ԵԽԽՎ-ում գարնանային նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ֆիշերը, Եվրամիությունը հետևելու է համաձայնագրի իրականացման ընթացքին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը հայտարարել էր, որ Անկարան կարող է հրաժարվել փախստականներին ընդունելուց, եթե ԵՄ-ն չեղյալ չհայտարարի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը: