Բաժիններ՝

Ոռոգման ջրագծի խողովակները ապամոնտաժել և գողացել էր

1955 թ. ծնված Գագիկ Ղ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել, որ գողացել են Մալիշկա գյուղի իր հողամասի ոռոգման ջրագծի մետաղյա խողովակները` 110 մ երկարությամբ` պատճառելով 85.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խողովակները կտրելու միջոցով ապամոնտաժել և գողացել է 1981 թ. ծնված Գարեգին Ի.-ն:
Գարեգին Ի.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս