ԼՂՀ հանձնաժողովը տեղեկություն է ստացել անհայտ կորած զինվորի մասին

Ադրբեջանական կողմը տեղեկություն է հաղորդել մեկ անհայտ կորած զինվորի մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

«Քիչ առաջ ինձ բանավոր կերպով այդ տեղեկատվությունը փոխանցեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները: Այժմ ճշտվում է այդ տեղեկատվությունը, եթե պարզվեց, որ գտնվածն իսկապես հայ զինվոր է, ապա արագ կերպով կկազմակերպվի մարմնի ընդունման գործընթացը»,-ասաց Վիկտոր Քոչարյանը:

Ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և լայնածավալ մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը փնտրում էր 19 անհայտ կորած զինծառայողի: Նրանցից 18-ի մարմինները ադրբեջանական կողմը փոխանցեց խեղված վիճակում: Մեկ զինծառայողի ճակատագիրը մնում էր անհայտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930