Իլհամ Ալիևն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է APA գործակալությունը: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շփման գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են շփման գծում կրակի դադարեցման մասին համաձայնությունը: Նրանք կարծիք են հայտնել, որ բանակցությունները, որոնք ներկայում ընթանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, պետք է կրեն ավելի ինտենսիվ բնույթ: Այդ բանակցությունների արդյունքով հակամարտությունը պետք է շուտափույթ լուծում ստանա: