Վերջին հրաժեշտը Ռուբեն Իսկանդարյանին
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Ruben-Iskandaryan7.jpg)
Քիչ առաջ տեղի ունեցավ ղարաբաղաադրբեջանական սահմանի շփման գծում հակառակորդի կողմից զոհված Ռուբեն Իսկանդարյանի հուղարկավորության արարողությունը: Ռուբեն Իսկանդարյանը ծնվել էր 1993թ., ավարտել էր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը:
Նրան հողին հանձնեցին Շահումյանի գերեզմանատանը: Հարազատների խոսքով՝ այդպես է որոշել Ռուբեն Իսկանդարյանի ընտանիքը: