Բաժիններ՝

Վլադիմիր Կլիչկոյի մենամարտը Թայսոն Ֆյուրիի հետ կարող է տեղի ունենալ աշնանը

К2 Promotions ընկերության գործադիր տնօրեն Թոմ Լեֆլերը հաղորդել է, որ Վլադիմիր Կլիչկոյի ռևանշ մենամարտը Թայսոն Ֆյուրիի հետ կարող է տեղափոխվել աշուն, բայց այն անպայման տեղի կունենա:

«Հիմա բանակցություններ են ընթանում: Ես կարող եմ ասել, որ Կլիչկոյի թիմը ցանկանում է այդ մենամարտը, որքան հնարավոր է՝ շուտ: Երկու կողմն էլ ուզում են: Բայց տարբեր պատճառներով մենք ստիպված էինք մենամարտն ապրիլից տեղափոխել մայիս-հունիս: Հուսով եմ, մենք դեռ կարող ենք անցկացնել մենամարտն ամռանը:

Ենթադրում եմ, որ մարտը կկայանա ամռանը կամ աշնանը, քանի որ տարբեր նյուանսներ կան: Պետք է լուծել Մեծ Բրիտանիայում PPV-ի, գերմանական հեռուստատեսության և HBO-ի հետ կապված հարցերը: Վլադիմիր Կլիչկոն ցանկանում է վերադարձնել իր գոտիները, իսկ Ֆյուրին նրանից հաստատ չի վախենում, այնպես որ, այստեղ այնպիսի բան չկա, թե ինչ-որ մեկը չի ցանկանում այդ մենամարտը: Բայց մենք պետք է գտնենք իդեալական օր և վայր` այն անցկացնելու համար»,- ասել է Թոմ Լեֆլերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930