ՌԴ ԱԳՆ-ն ուշադիր ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը

Մոսկվան ուշադիր ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ ստացվող տեղեկությունները: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք ստացվող տեղեկատվությանը»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների՝ ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

ՊԲ օպերատիվ տվյալներով՝ բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող ադրբեջանական մեկ ուղղաթիռ:

Կարդացեք նաև

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական MiG 24/35 ուղղաթիռը խոցվել է Մռավի լեռան արևելքում:

Տեսանյութեր

Լրահոս