«Ես աշխատատեղի խնդիր չունեմ՝ ես երգեր եմ գրում և հեռուստաշոու եմ վարում…». Արմեն Աշոտյան

«Դպրոց հիմնելու որոշումը գործադիր մարմնի նիստում է կայացվել, և բնական է՝ ՀՀԿ խորհրդի գալիք նիստում, որի անդամ է նաև պարոն Աղաբաբյանը, որոշման մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք. պետք չէ զարմանալ, որ կուսակցության ներսում կա բազմակարծություն: Ճիշտ հակառակը՝ կարծում եմ՝ դուք պետք է ուրախանաք, որ Հանրապետական կուսակցությանը հաջողվել է ունենալ քաղաքական պլյուրալիզմ հենց իր ներսում»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանը խոսելով ՀՀԿ քաղաքական դպրոցի մասին՝ ասել էր, որ իր տրամաբանությունը թույլ է տալիս ասել, որ կուսակցությունները չեն կարող ունենալ դպրոցներ, դա «դիկտատուրա» է, «սա կոմունիստական հասարակությունը չէ»:

Լրագրողներն Ա. Աշոտյանից հետաքրքրվեցին՝ թե, փաստորեն, այդ դպրոցը ստեղծվում է՝ Ձեզ համար աշխատատեղ ստեղծելո՞ւ համար, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ես աշխատատեղի խնդիր չունեմ՝ ես երգեր եմ գրում և հեռուստաշոու եմ վարում, և՛ ՀԿԿ փոխնախագահ եմ, և՛ հետաքրքիր զրուցակից Ձեզ համար»

Հարցին էլ, թե՝ հնարավո՞ր է՝ այդ դպրոցում դասավանդեն կամ ուսանեն նաև ՀՀԿ-ական պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը, Սեյրան Սարոյանը, Արմեն Աշոտյանն այսպես պատասխանեց. «Ո՛չ դասավանդելու են, ո՛չ ուսանելու են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031