Բաժիններ՝

Իսրայելն իր քաղաքացիներն կոչ է արել հեռանալ Թուրքիայից

Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս արագ հեռանալ Թուրքիայից: Այս մասին հայտնում է Haberturk կայքը: Հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին՝ թերթը գրում է, որ այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Թուրքիայում ահաբեկչական գործողություններ է ծրագրում Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացիների դեմ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում Իսրայելի եւ ՌԴ-ի քաղաքացիների դեմ ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին հայտնի էր դարձել թուրքական Այնթափ նահանգում ԻՊ-ի 10 անդամների ձերբակալությունից հետո:

2016 թվականի մարտի 13-ին Անկարայում իրականացված ահաբեկչական պայթյունի արդյունքում զոհվել էր 37, վիրավորվել 125 մարդ: Պայթյունի պատճառն ականապատված ավտեմեքենան էր դարձել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս