Բաժիններ՝

Սանդերսը հաղթել է Քլինթոնին Ալյասկայում, Վաշինգտոնում և Հավայան կղզիներում

Ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը վստահ հաղթանակ է տարել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նկատմամբ 3 նահանգներում՝ Ալյասկայում, Վաշինգտոնում և Հավայան կղզիներում, որտեղ շաբաթ օրը տեղի են ունեցել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածուի առաջադրման ներկուսակցական ընտրությունները, հայտնում է BBC-ն:

Նախնական հաշվարկներով՝ Բեռնի Սանդերսը յուրաքանչյուր նահանգում ստացել է ձայների ավելի քան 70%-ը: Սանդերսը շնորհավորել է նրանց, ով իրենց աջակցել է ու հայտարարել է, որ իր քարոզարշավն սկսել է «թափ հավաքել»:
Այդուհանդերձ, Քլինթոնից առաջ անցնելը նրա համար հեշտ չի լինի: Քլինթոնը դեմոկրատների շրջանում ֆավորիտ է համարվում: Նա կարող է հույս դնել 1692 պատվիրակների և սուպերպատվիրակների աջակցության վրա այն դեպքում, երբ Սանդերսը՝ 949-ի: Երաշխավորված առաջադրման համար հարկավոր է ստանալ 2383 ձայն:

Քվեարկությունը Վաշինգտոնում հատկապես կարևոր էր՝ այդ նահանգում կա 101 պատվիրակ, Ալյասկայում՝ 16, Հավայան կղզիներում՝ 25:
Ամերիկյան հեռուստաալիքների հաշվարկով՝ Սանդերսը հավաքել է ձայների 72%-ը Վաշինգտոնում, 79%-ը՝ Ալյասկայում ու ավելի քան 70%-ը՝ Հավայան կղզիներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս