Բրյուսելի Հյուսիսային կայարանը մասնակի տարհանվել է
Բրյուսելի Հյուսիսային կայարանը մասնակի տարհանվել է` այնտեղ առանց հսկողության թողնված պայուսակի պատճառով: Այս մասին հաղորդում է RTL հեռուստաընկերությունը:
«Հյուսիսային կայարանում տեղի է ունեցել մասնակի տարհանում: Ոստիկանությունը ստուգում է կասկածելի պայուսակը»,- ընդգծել է հեռուստաընկերությունը:
Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Բելգիայի տարբեր քաղաքներում ամեն օր տեղի են ունենում նման ստուգումներ: