Կառավարության որոշմամբ աշխատանքային օրը կտեղափոխվի
ՀՀ կառավարության վաղվա նիստի ընթացքում կքննարկվի մարտի 28-ի աշխատանքային օրը ապրիլի 2-ը` շաբաթ օրը տեղափոխելու հարցը: Որոշման նախագիծը կառավարության նիստի ընթացքում կներկայացնի կառավարության աշախատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագիծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի աղաքացիներին` Սբ. Հարության տոնի` մարտի 27-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածից: