Բաժիններ՝

Մաշկը երիտասարդացնող 8 լավագույն յուղերը

Գեղեցիկ, երիտասարդ տեսք ունենալու լավագույն գաղտնիքը՝ եթերային յուղերը, բույսերի մզվածքներն են: Հակատարիքային ամենալավ եթերային յուղերը շատ հակաօքսիդանտներ և որոշ հատուկ միացություններ են պարունակում, որոնք բավարարում են մաշկի այն բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ են կնճիռների գոյացումը կանխելու համար:

Լավանդայի յուղ (Lavender Oil)

Հավանաբար սա թիվ 1 յուղն է, որն օգնում է բուժել մաշկային հիվանդությունները, այրվածքներն ու կտրվածքները: Ազատ ռադիկալների վնասի դեմ պայքարելու համար հարկավոր են հակաօքսիդանտներ: Ըստ որոշ հետազոտությունների՝ լավանդայի եթերային յուղն օրգանիզմին օգնում է արտադրել օրգանիզմի երեք ամենահզոր հակաօքսիդանտները` գլուտաթիոն և դիսմուտազա սուպերօքսիդ (superoxide dismutase):

Plant-Extracts-Oils-650X

Զմուռսի յուղ

Այս բացառիկ յուղը կարող է օգտագործվել մաշկի դիմադրությունը բարելավելու համար: Մաշկը հարթ, ավելի երիտասարդ դարձնելու համար զմուռսի յուղը կարող եք ավելացնել այս ցանկի յուղերից ցանկացածին, ինչպիսիք են, օրինակ, կոկոսի կամ ծիրանի կորիզի յուղերը:

Տեղեկատվություն. զմուռսը հեշտությամբ հալչող ու սառչող գունավոր խեժ է. այն դառնահամ է և խնկի, կնդրուկի նման անուշահոտ: Այն ծորում է զմռնենի ծառից (փայտը կարծր է, բունը՝ փշոտ), որը պատկանում է բևեկնիների դասին: Որպես դեղ՝ զմուռսն գործածվում է բժշկության մեջ, ինչպես նաև՝ դիակները զմռսելու, փտումից պաշտպանելու համար, իբրև անուշահոտ խեժ (ծխելիք)՝ օգտագործվում է եկեղեցական արարողությունների, խնկարկության ժամանակ:

Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը մաշկը երիտասարդ պահելու գործում կատարյալ հակատարիքային յուղ է: Այն հարուստ է վիտամին A-ով և E-ով, ինչպես նաև՝ մի քանի այլ միներալներով և ճարպային թթուներով, որոնք անհրաժեշտ են մաշկին ազատ ռադիկալների հարուցած վնասների դեմ պայքարելու համար:

Հասմիկի յուղ

Մեծացնում է մաշկի առաձգականությունը և, անկախ մաշկի տիպից, բարձրացնում է տոնուսը: Գերազանց միջոց է մաշկի ձգվածության հետքերը և սպիները վերացնելու համար: Օգնելով պայքարել մանրէների դեմ` խթանում է մաշկի դիմադրողականության բարձրացմանը: Հասմիկը հանգստացնող բույր ունի:

Կիտրոնի յուղ

Չնայած կիտրոնի յուղի հոտը կարող է կահույքը մաքրող միջոց հիշեցնել, այն կարող է օգնել նվազեցնել ծերության նշան հանդիսացող բծերը, պեպենները, միևնույն ժամանակ՝ նաև կանխելով և նվազեցնելով կնճիռները:

Կնդրուկի յուղ

Կնդրուկն անուշահոտ յուղ է, որն օգնում է կարգավորել մաշկի տոնը, հավասարակշռել դրա բնական ջրածնային ցուցիչը, ինչը օգնում է ավելի արագ վերականգնել մաշկի բջիջները` նվազեցնելով սպիները և կնճիռները:

Կոկոսի յուղ

Կոկոսի յուղը նպաստում է կոլագենի արտադրությանն ու համալրմանը, որը կանխում է ծերության այնպիսի նշանները, ինչպիսիք կնճիռներն ու ծերության արդյունք հանդիսացող բծերն են: Դրա հակաօքսիդային հատկություններն օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ և սնուցել վնասված մաշկը: Այն պարունակում է նաև լաուրյան թթու (lauric acid), որն ունի հակամանրէային հատկություններ, որոնք պայքարում են բշտիկների դեմ:

Թեյի ծառի յուղ

Թեյի ծառի եթերային յուղը կորյակավոր մաշկի բուժման համար օգտագործվող ամենահայտնի յուղերից է: Դրա հակամանրէային հատկություններն օգնում են ազատվել բշտիկների առաջացման պատճառ հանդիսացող մանրէներից: Այն նաև օգնում է կարգավորել յուղի արտադրությունը, որն էլ իր հերթին՝ կարող է թեթևացնել ու նվազեցնել բշտիկները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիանա Բալոյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս